Հայաստանը 13.5 մլրդ դրամ հատկացրեց Արցախի Հանրապետությանը
«Սա նույնաբնույթ արդեն 5-րդ միջոցառումն է և ընդհանուր առմամբ 2020թ. առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 120 մլրդ դրամի աջակցություն»,-կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ զեկուցելով կառավարության որոշումը, որով Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ:
Ըստ նախարարի՝ միջոցառման շրջանակում 1,3 մլրդ դրամ տրամադրվելու է անհատույց և ուղղվելու է 2021թ. նոյեմբեր ամսին Արցախի բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորմանը:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Արցախի Հանրապետությանը նախատեսվում է նաև տրամադրել 12,2 մլրդ դրամի միջպետական վարկ՝ ԱՀ 2021թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։
Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին երեք անգամ հորդորեց նստել
- ՔԿՀ-ների փակման հետևանքով 280 հաստիքի կրճատումով վեթինգ կիրականացնենք. Կարեն Անդրեասյան
- Կառավարությունը 20 մլն եվրո վարկով Երևանի համար 100 ավտոբուս կգնի
- Այս պահին կա կովիդով վարակված 122 հղի կին. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան