Զախարովան՝ ապաշրջափակման շուրջ բանակցությունների մասին
Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունների օպտիմալ ձևաչափը եռակողմ աշխատանքային խումբն է՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հիշեցնեմ, որ այս ձևաչափով արդեն 8 նիստ է կայացել։ Բոլոր կողմերը բարձր են գնահատել աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդհանուր առմամբ, արդեն եղել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք արվել են անմիջապես նիստերի արդյունքներով: Ուստի կարող եք այդ խմբի աշխատանքի մանրամասներին անձամբ ծանոթանալ:
Մենք ճիշտ ենք համարում հավատարիմ մնալ հայտարարություններին ու քայլերին, որոնք նպաստում են Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ համաձայնությունների իրականացմանը»,- նշել է Զախարովան։