Կոնվերս բանկ. Էներգաարդյունավետ շինանյութ՝ ինչպե՞ս կողմնորոշվել
Կոնվերս բանկը Հայաստանում հիփոթեքային՝ այդ թվում էներգաարդյունավետ վարկավորման պորտֆելով առաջատարներից է, որն առաջարկում է երկարաժամկետ ֆինանսավորում մրցունակ տոկոսադրույքով:
Բանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտներից ընտրություն կատարել կարող եք https://www.conversebank.am/hy/house/ հղումով:
Իսկ շինանյութի հարցում կողմնորոշվելու համար բանկը ներկայացնում է շինանյութի ռեյտինգը՝ ըստ էներգաարդյունավետության աստիճանի:
Եվ այսպես.
5. Երկաթբետոն-Մասնագետները այս շինանյութը օգտագործում են ամրության և երկարակեցության շնորհիվ: Այն հայտնի է իր բարձր ջերմահաղորդականությամբ՝ 1,7 Վտ/մԿ, ինչը հուշում է, որ երկաթբետոնից շինությունները՝ արագ ջեռուցելու և ջերմաստիճանը պահպանելու համար պիտի երեսպատվեն էներգաարդյունավետ նյութերով:
4. Աղյուս-Վերջին շրջանում մեզանում հետաքրքրություն է նկատվում աղյուսաշեն տների նկատմամբ: Աղյուսը հրակայուն է և խոնավության նկատմամբ դիմացկուն, սակայն ջերմահաղորդականության բավականին բարձր մակարդակ ունի՝ 015-0,67 Վտ/մԿ: Հանուն ճշմարտության պիտի նշենք, որ այս շինանյութից շինությունների բարձր էներգաարդյունավետության ապահովման համար ձեզանից կպահանջվեն անհամեմատ ավելի քիչ ռեսուրսներ, քան երկաթբետոնի պարագայում:
3. Կերամզիտաբետոն- Թեև այս շինանյութը հիանալի ձայնամեկուսիչ հատկություններ ունի ու խոնավությունը չի փոխանցում, այն հազվադեպ են օգտագործում բազմաբնակարան շենքերի հիմնական պատերի շինարարության ժամանակ,քանի որ բարձր ամրությամբ աչքի չի ընկնում: Փոխարենը այս շինանյութը շատ են օգտագործում ներքին պատերում կամ անհատական տների արտաքին պատերում: Ջերմահաղորդման մակարդակը 0,19-0,27 Վտ/մԿ է:
2. Փայտ- Ամենաէներգաարդյունավետ նյութերից է՝ 0,15-0.4 Վտ/մԿ: Տունը մինչեւ 22 0 տաքացնելու համար պահանջվում է առավելագույնը 3 ժամ: Համեմատության համար նշենք, որ նույն ջերմաստիճանի ապահովման համար աղյուսաշեն տան դեպքում կարող է մինչեւ 8 ժամ պահանջվել: Հարկ է նշել նաեւ, որ փայտը տան խոնավությունը կարգավորելու եւ օդը թթվածնով հարստացնելու հատկություն ունի: Մինուսներից կարելի է նշել այն, որ հրակայուն չէ եւ պատշաճ խնամքի բացակայության դեպքում արագ փտում է:
1. Պենոպոլիստիրոլը ամենաէներգաարդյունավետ ու ամենամատչելի նյութերից է: Էներգիայի կորուստը նվազագույնն է՝ 0.025- 0.04 Վտ/մԿ: Այն հիանալի էներգաարդյունավետ շինանյութ է. այս տեսանկյունից 15 սմ պենոպոլիստիրոլը համարժեք է 5.33 մ երկաթբետոնին: Association pour la promotion du PSE dans la construction Եվրոպական ասոցիացիայի վիճակագրությունը վկայում է, որ Եվրոպայում 10 տնից 8-ը կառուցվում են հենց այս շինանյութից:
Նշենք, ոչ ՎՏ/մԿ-ն ջերմահաղորդականության չափման միավորն է, որը հաշվվում է Վատտ/( մետր*ջերմաստիճան) բանաձևով:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Մեկ հարկի ներքո
- Կոնվերս Բանկի փորձը ներկայացվել է Հայաստանում Արգենտինայի առեւտրային պալատի բացման արարողության ժամանակ
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն-Կանաչ էներգիա
- Մրցունակ հիփոթեք և ոչ միայն. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է
- Կոնվերս բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանը
- Կաթիլային ոռոգում. 5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ
- Բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի VISA Signature քարտապանների համար
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն՝ Արգենտինական կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան