
Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայից մանդարինի ներկրումը
Ռոսպոտրեբնադզորը որոշել են կասեցնել թուրքական մանդարինի ներկրումը Ռուսաստանի Դաշնություն, քանի որ դրանցում թունաքիմիկատներ են հայտնաբերվել։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ ծառայությունը «Թարմ մանդարիններ»-ում հայտնաբերել է ՌԴ օրենսդրության պարտադիր պահանջների խախտումներ։
Ռոսպոտրեբնադզորից հայտնել են, որ Թուրքիայից ներկրված այս մանդարիններում հայտնաբերվել են «քլորպիրիֆոս» թունաքիմիկատի մնացորդային քանակություններ, որոնց կոնցենտրացիան գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը։
Գերատեսչությունից հայտնել են, որ հոկտեմբերի 29-ից արձանագրված խախտումների հետ կապված՝ մանդարինի ներմուծումը Ռուսաստան ժամանակավորապես դադարեցվել է մինչև հետագա ծանուցումը