Տիգրան Աբրահամյան. Խնդրում եմ տրամադրեք վիրավորում ստացած 6 վիրավոր զինծառայողների անուն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հոկտեմբերի 14-ին, Արցախի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ՊԲ մարտական հենակետներից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում են ստացել 6 զինծառայողներ:
Այս միջադեից հետո, Արցախի նախագահի խորհրդականները մեկնաբանություն էին տվել, որով տեղեկացրել էին, որ հարվածը հասցվել է ԱԹՍ-ի միջոցով: Ստացվում է, որ տեղի է ունեցել ոչ թե հրազենային, այլ ԱԹՍ-ի արկի բեկորային վիրավորում:
Դեպքից մեկ օր հետո, ՊԲ փոխանցմամբ, ադրբեջանական զինված ստորաբաժանումները կրակ էին բացել նաև այդ պահին առաջնագծում գտնվող ՊԲ շտապ օգնության մեքենայի ուղղությամբ:
Քանի որ դեպքի հետ կապված հակասական տեղեկությունները շատ էին, գրությամբ դիմել էի ՊՆ-ին։
Հարցերս հետևյալն էին՝
1. Խնդրում եմ տրամադրեք վիրավորում ստացած 6 վիրավոր զինծառայողների անուն, ազգանունները և առանձին ներկայացրեք վերջիններիս առողջական վիճակը:
2. Իրականում ինչպիսի վիրավորում էին ստացել ՊԲ 6 զինծառայողները՝ հրազենային, թե բեկորային:
3. Արդյոք խոցված շտապ օգնության մեքենայի միջադեպով կան վիրավորներ կամ վնասվածք ստացած անձինք:
Պաշտպանության նախարարը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ Ալբերտ Սարուխանյանի վիճակը ծանր է, Խաչիկ Գևորգյանի վիճակը միջին ծանրության է, Քաջիկ Արշակյանի վիճակը բավարար է, Հրայր Հակոբյանի վիճակը ծանր է, Էդգար Հովակիմյանի վիճակը բավարար է, Լեռնիկ Չախիֆալակյանի վիճակը ծանր է։
Առողջություն մեր զինծառայողներին։ ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ 6 զինծառայողներից մեկը ստացել է հրազենային, հինգը՝ բեկորային վիրավորումներ։
Այդ օրերին խոցված շտապ օգնության մեքենայի մասով էլ ՊՆ-ն հայտնել է, որ միջադեպի հետևանքով վնասվել է միայն մեքենան, իսկ մեքենայում գտնվող անձինք չեն տուժել»։
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ-երն այս իշխանությունների համար անարժեք և կեղծ թիրախ են սեփական տապալումներն արդարացնելու համար. Տիգրան Աբրահամյան
- Օրենքի խախտմամբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել. Տիգրան Աբրահամյան
- Չեմ տեսնում, որ այս իշխանությունը որևէ իրական քայլեր է իրականացնում ԶՈւ-ն վերակառուցելու համար. Տիգրան Աբրահամյան
- Իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական իրավիճակը. Տիգրան Աբրահամյան
- Սրանց նայի, երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց իրենք մարդ են ման գալիս, որ վրեն մունաթ գան. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյանի ահազանգը. Պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվելու են
- Տիգրան Աբրահամյան. Փոխգնդապետ Պապիկյանի ճակատագրի պարզման վերաբերյալ ի՞նչ աշխատանքներ է տարել ԱԱԾ-ն
- Ուզում եք ասել, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամի այցը սահմանային դիրքեր նպատակահարմար չէ՞. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյանը ՊՆ-ից տարօրինակ հատվածներով պատասխան է ստացել
- Իշխանությունն ասում է՝ Արցախի հետ կապված հարցերով մեզ մի դիմեք. Տիգրան Աբրահամյան
- Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ իրականում խաղաղ հանձնում. Տիգրան Աբրահամյան
- Այս իշխանության համար օրենք կամ սահմանադրություն խախտելը քաղաքական առօրյա է դարձել. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Առանց այս իշխանության և անձամբ Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան