Թուրքիայի Կրոնական գործերի վարչության նախագահը՝ բռնազավթված Շուշիի մզկիթում
Թուրքիայի Կրոնական գործերի վարչության (Diyanet) նախագահ Ալի Էրբաշը և Ղուրանների ուսումնասիրության ու ընթերցանության խորհրդի (Mushafları İnceleme ve Kıraat Kurulu) նախագահ Հաֆըզ Շահինն այցելել են Ադրբեջանի բռնագրաված հայոց հնագուն բերդաքաղաք Շուշի։ Նրանք միասին ազան են կանչել (մզկիթի աշտարակից մահմեդական հոգևորականի կողմից հավատացյալներին արվող աղոթքի հրավեր) Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթում։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Այդ մասին Ալի Էրբաշը գրառում է արել Twitter-ի իր էջում՝ նշելով, որ իրենց բախտ վիճակվեց ազան կանչել Ղարաբաղի սրտում՝ Շուշիում։
«Թող ամենակարող ալլահը մեր տարածաշրջանը մինչև դատաստանի օրը զուրկ չպահի իսլամի բարօրությունից և ազանի հնչյուններից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան