28.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2307 մարդ, մահացել է 49 հիվանդ
Հայաստանում հոկտեմբերի 27-ին կատարվել է 15 818 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2307 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 962 հիվանդ, գրանցվել է մահվան 49 դեպք: Նրանցից 11-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 28-ին ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսայինհիվանդության ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 303 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6189 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1280 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7469 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 048 128 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 27.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2074 մարդ, մահացել է 39 հիվանդ
- 26.10.2021. Կորոնավիրուսով 59 հիվանդ է մահացել
- 25.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1184 մարդ, մահացել է 45 հիվանդ
- 23.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1962 մարդ, մահացել է 39 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան