Ադրբեջանը հիմա հրճվում է, ասում է՝ Նիկոլի թիմը տապալեց հակաադրբեջանական նախագիծը. Աղվան Վարդանյան
«Երեկ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները քվեարկության էին դրել հակաադրբեջանական, Արցախի Հանրապետությունը պաշտպանող հայտարարության նախագիծը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ Ադրբեջանը հիմա հրճվում է, ասում է՝ Նիկոլի թիմը տապալեց հակաադրբեջանական նախագիծը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա նաև անդրադարձավ երեկ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի առաջարկին ընդդիմությանը՝ նստել և խոսել. «Անընդհատ սուտ էր խոսում, ստում էր, դրա համար Արմեն Ռուստամյանը, ես ասում էինք՝ սուտ ես խոսում, ստում ես, շարունակում էր ստերը։ ԴԱրմեն Ռուստամյանն ասաց՝ նստենք, խոսենք, որպեսզի այդպես սուտը բացահայտվի։ Բայց ինքն ընկավ հիստերիայի մեջ։ Բնականաբար, «Հայաստան» դաշինքը սրա հետ որևէ հարց չունի քննարկելու որևէ ֆորմատով, որևէ բան չունենք խոսելու։ Մեր նպատակը նույնն է՝ այս իշխանությունը օր առաջ հեռացվի»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, դա շուտ կլինի. «Այն վիճակում, որ իրենք են, հիմա իրենց իշխանության հմայվածի պահվածքն է, այնպես են թսկելու, դառնալու այլ բան, վստահ եղեք»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան». Արցախի զգալի մասը դավադիր պատերազմում թշնամուն հանձնած անձնավորության հետ չի կարող լինել որևէ փակ քննարկում
- «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը․ Հայկ Մամիջանյան
- Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորներին հրավիրեց խոսելու
- Որքան էլ ՀՀ իշխանությունները հերքում են, ակնհայտ է՝ Ադրբեջանն ու Թուրքիան մեծ ծավալի ճնշումներ են գործադրում. Աբրահամյան
- ՔՊ-ն մերժեց Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող հայտարարության տեքստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան