Ամերիաբանկն այս տարի ստացել է 300 առցանց հայտ և հիփոթեքային պորտֆելը գերազանցել է 130 մլրդ դրամը. Արման Բարսեղյան
«Թվային լուծումների առումով մենք ներկայումս արդեն ուենք գործող սմարտ հաշիվ, որը հնարավարություն է տալիս ՀՀ քաղաքացի համարվող ֆիզիկական անձանց առցանց հաշիվ բացել՝ առանց բանկ կամ բանկի մասնաճյուղ այցելելու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ամերիաբանկի տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ արդեն գործարկված է փոքր և միջին բիզնեսի վարկավորման էկոհամակարգը, որն ամբողջությամբ թվայնացված վարկային ծրագիր է և հնարավորություն է տալիս առանց փաստաթղթեր ներկայացնելու և բանկ այցելելու հաշիվներ բացել՝ րոպեների ընթացքում դիմել և ստանալ մինչև 30 մլն դրամ վարկ, որից 10 միլիոնն առանց որևէ ապահովվածության:
Արտակ Հանեսյանի խոսքով՝ Ամերիաբանկին հաջողվել է այդ համակարգը միացնել հարկային մարմիններին՝ ԱՔԿԱ վարկային բյուրոյի միջոցով տվյալներն առցանց ստանալու և դրանցով փոքր և միջին բիզնեսի վարկունակությունը գնահատելու և հաշվարկելու նպատակով:
Ըստ տնօրինության նախագահի՝ ավտովաճառքի առաջնային շուկայում նույնպես բանկն ունի առցանց վարկավորման հարթակ, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս առաջնային դիլլերների ցանկից ընտրել մեքենան, հաշվարկել վարկավորման նախնական գումարը, առցանց դիմել բանկ, ստանալ նախնական հաստատում, որից հետո հաճախել համապատասխան դիլլերի մոտ և այնտեղ տեղում ձևակերպելով վարկը՝ վերցնել մեքենան:
Նրա խոսքով՝ այդ ծառայությունն ընդլայնվելու է և այնպիսի հնարավորություն է ստեղծվելու, որ առանց դիլլերին այցելելու առցանց ստանան այդ վարկը:
«Փոքր և միջին բիզնեսի համար ստեղծվել է էկոհամակարգի ներքո հաշիվների բացման հնարավորություն, որի միջոցով ՍՊԸ-ները և անհատ ձեռներեցները կկարողանան առանց բանկ այցելելու հեռահար հաշիվներ բացել»,- ասաց Արտակ Հանեսյանը:
Նա տեղեկացրեց, որ կա նաև անշարժ գույքի էկոհամակարգ, որը հնարավորոթյուն է տալիս ընտրել անշարժ գույքը և դիմել բանկ հիփոթեքային վարկ ստանալու համար:
Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն էլ հայտնեց, որ թվայնացման հիմնական նպատակն է՝ հնարավորություն տալ հաճախորդներին 24 ժամ և 7 օր ռեժիմով օգտվել բանկի ծառայություններից և մասնաճյուղեր ներկայանալուց բացի նաև հեռահար սպասարկվել:
«Այս տարվա ընթացքում մոտ 10000 հաճախորդ առցանց հաշիվներ է բացել, ավելի քան 15000 հաճախորդ՝ ստացել առցանց քարտեր և ավելի քան 17000 հաճախորդ ինտերնետ բանկինգում են գրանցվել»,- ասաց Արման Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ տարվա սկզբից բիզնես վարկային պորտֆելն ավելացել է 10%-ով՝ կազմելով 40 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամն առցանց համակարգով է տրամադրվել:
Նա հայտնեց, որ տարվա ընթացքում առցանց հարթակների միջոցով Ամերիաբանկը տրամադրել է 15000 վարկ, որի քանակի 92%-ը և արժեքի 71%-ը տրամադրվել է առցանց թվային համակարգով:
Ըստ Բարսեղյանի՝ բանկի հիփոթեքային հարթակում 40-ից ավելի կառուցապատողի նախագծեր են ներառված, որը հաճախորդին հնարավորություն է տալիս ծանոթանալ շուկայի բոլոր առաջարկներին և ընտրություն կատարել, ինչի արդյունքում բանկը ստացել է 300 առցանց հայտ և հիփոթեքային պորտֆելը գերազանցում է 130 մլրդ դրամը, որը փաստում է շուկայում Ամերիաբանկի առաջատարի դիրքը:
Նա նաև տեղեկացրեց , որ այս տարի 6.6 մլրդ դրամի ապառիկի վարկավորում է իրականացվել 20 հազար վարկառուի համար:
Արման Բարսեղյանը հատնեց, որ բանկը գործարկել է «Լիուլի» հարթակը, որը Հայաստանի արտադրողներին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց արտադրանքը՝ չբացելով սեփական առցանց խանութը և այդ հարթակում արդեն կա 1500 ապրանք, որոնք առաքվում են անվճար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան