Այս պահին կա կովիդով վարակված 122 հղի կին. Անահիտ Ավանեսյան
«Այս շտամը ծանր ազդեցություն է թողնում նաև հղիների մոտ և տեղեկացնեմ, որ այս պահին կա 122 հղի կին, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Փաշինյանի հորդորով ներկայացնելով համաճարակի իրավիկճակը:
Նախարարը հայտնեց, որ ՀՀ-ում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կովիդով հիվանդներին:
«Ընդհանուր առմամբ բոլոր 3050 մահճակալները գրեթե անընդհատ պրակտիկորեն զբաղված են» ,-ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ 1088 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, որից ծայրահեղ ծանր վիճակում են 307-ը և 152 քաղաքացի միացած է թոքային օդափոխության սարքերին:
Ավանսյանը նշեց, որ նոր շտամը մտահոգիչ է թե՛ ծանրության, թե՛ վարակելիության, թե՛ տարիքային խոցելիության առումով:
«Դրական ակտիվ դեպքերի 30433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիները ընդամենը 1702-ն են, հոսպիտալացված 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվը 96-ն է և վերակենդանացման բաժանմունքում ունենք 5 հոգի, որոնք պատվաստված են»,-պատվաստված քաղաքացիների շրջանում վարակի տարածման ցուցանիշները ներկայացրեց առողջապահության նախարարը:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը և Անահիտ Ավանեսյանը անցան թվերը տոկոսով ներկայացնելու գործին և արձանագրեցին, որ ծան վիճակում գտնվող վարակակիրների միայն 0.5%-ն է պատվաստված:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նպատակ չունեն լոքդաունի գնալ, բայց նոր միջոցառումներ են իրականացնելու համաճարակի տարածման դեմ, մասնավորապես՝ բաց տարածքներում էլ դիմակ կրելու պարտադրանքի անցնելուն դիմեն, իսկ հիմնական ուղղությունը պատվաստվելն է:
Կարևորելով պատվաստումը՝ Փաշինյանը բերեց իր ընտանիքի օրինակը, երբ 14 ամյա աջիկը վարակվել էր կովիդով, բայց քանի որ ընտանիքի մյուս անդամները պատվաստված էին՝ չէին վարակվել:
Անահիտ Ավանեսյանն էլ հայտնեց, որ այն երկրներում, որտեղ պատվաստվածների թիվը 70-%-ից ավել է, այնտեղ մահվան և ծանր դեպքերի թիվը շատ փոքր է:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ կեղծ պատվաստման դեպքերով մեկ տասնյակից ավել բուժաշխատողներ են ներգրավված և 6 բժիշկ կալանավորված է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում