Մինչև 1000 բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը կարող է չունենալ բարձրագույն կրթություն
«Տեղական ինքակառացարման մարմինների՝ թե խոշորացումը, թե մյուս փոփոխությունները դրական չեմ կարող գնահատել, բազմաթիվ ռիսկեր կան, և այդ ռիսկերը չեն նվազեցվել»,- ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ չմտածված գործողություններ են կատարվում։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադառնալով բուն ներկայացված նախագծին, նշեց, որ այս փաթեթով վարչական ղեկավարի համար չկա պահանջ, որ գոնե այդ բնակավայրից պետք է լինի, կամ՝ մինչև 500 բնակիչ ունեցող բնակավայրերում կարող է ընդհանրապես վարչական ղեկավար չլինի, կամ՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ավելի քիչ բնակիչ ունեցող համայնքների դեպքում կարող է չնունենա։
«Սրանք բոլորն ի վերջո տանելու են այդ բնակավայրերի օտարացմանը, զրկմանը ինքնակառավարվելու, ինքնակարգավորվելու հնարավորությունից։ Այս ռիսկերը հաշվի առնված չեն։
Այս մոտեցումը կործանելու է մեր բնակավայրերը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան