
Այս պահին զերծ կմնամ պատասխանել այդ հարցին. ՊՆ փոխնախարարը՝ Գեղարքունիքի սահմանային հատվածում լարվածության մասին
«Այս պահին զերծ կմնամ պատասխանել այդ հարցին, քանի որ հստակ որևէ տեղեկատվություն չունեմ։ ՊՆ-ից դուրս գալու ժամանակ նման տեղեկություն չեմ ստացել»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե այս ընթացքում տեղեկություններ են տարածվում, որ Գեղարքունիքի պետական սահմանի հատվածում լարվածություն կա։
«Ի՞նչ է տեղի ունենում, ինչ լարվածության մասին է խոսքը, ինչի՞ց է սկսվել։ Եթե չկա այդպիսի բան, ի՞նչ է տեղի ունեցել, նռնակի պայթյունից մի քանի վիավորներ ունենք, ի՞նչ կապ ունի կոնկրետ լարվածության հետ»,- հարցերը հնչեցրեց Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ պաշտպանության նախարարությունը սահմանային միջադեպերի վերաբերյալ լրատվություն հաղորդելիս երբեք օպերատիվությամբ աչքի չի ընկել։