Թուրքիան Սիրիայի հյուսիսում պատրաստվում է երկու ռազմական գործողության․ աղբյուր
Թուրքական բանակը պատրաստվում է երկու գործողություն իրականացնել Սիրիայում՝ մեկը նախատեսված է Իդլիբ նահանգում, երկրորդը՝ երկրի հյուսիս-արևելքում։ Դրանք կարող են սկսվել ցանկացած պահի՝ առանց նախնական հայտարարության։ Այս մասին այսօր ՌԻԱ Նովոստիին ասել է սիրիական ընդդիմության աղբյուրը։
«Զինված կազմավորումները Անկարայի հրամանով անցել են մարտական պատրաստության: Սկսվել են պլանավորված ռազմական գործողության նախապատրաստական աշխատանքները։ Այս կապակցությամբ զինված կազմավորումները բաժանվել են մի քանի ուղղություններով աշխատելու Իդլիբ նահանգում, Մարի և Ազազ քաղաքների (Հալեպ նահանգի հյուսիսում) որոշ բնակավայրերում՝ Մանբիջ քաղաքի մոտ գտնվող Մինիգ ռազմական օդանավակայանի մոտ։ Եվ նաև Կամիշլիի և Էլ-Հասաքեի սահմաններին»,- ասել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի գլխավորած զինված ընդդիմադիր խմբավորումները պատրաստվում են «միաժամանակ երկու գործողության»։
«Մեկը հյուսիսարևմտյան Իդլիբում՝ այնտեղ տեղակայված աշխարհազորայիններին աջակցելու համար, իսկ երկրորդը կսկսվի Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ընդդեմ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (արաբ-քրդական աշխարհազորայինների)»,- ասել է նա։
Հարցին, թե երբ է ակնկալվում սկսել թուրքական ռազմական արշավը, աղբյուրը բացատրել է, որ «ցանկացած պահի` անսպասելիորեն»:
«Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումից հետո»,- հավելել է նա։
Թուրքիայի նախագահը նախկինում չէր բացառել նոր ռազմական արշավը Թուրքիայի հյուսիսում՝ վկայակոչելով քրդերի կողմից թուրք զինվորների վրա հարձակումների աճը։ Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Սիրիայում և Իրաքում գործող ռազմական գործողության երկարաձգումը երկու տարով։
Նշենք, որ համացանցում տարածվում են բազմաթիվ կադրեր՝ Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի տեղաշարժերից։
Another large Turkish military convoy of tanks, trucks, and armored vehicles entered Syria from the Kafr Losin crossing heading towards Jabal Zawiya pic.twitter.com/F9WBDySvw9
— Lindsey Snell (@LindseySnell) October 28, 2021
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան