Կարեն Վրթանեսյանն իշխանությանը հուշում է ինչպես փակել թեման
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Մի կողմ դնելով այն հիմնական հարցը, թե ինչու են ադրբեջանցիներն արդեն համարյա կես տարի ՀՀ տարածքում...
Եթե պնդում եք, թե ադրբեջանցիներին չեք թողնում ՀՀ տարածքում իրենց դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ուրեմն վերցրեք ԱԺ-ից համապատասխան մասնագիտական գիտելիք ունեցող ընդդիմադիր պատգամավորներին (օր.՝ Սեյրան Օհանյան, Տիգրան Աբրահամյան), վերցրեք մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ու տարեք իրենց այն դիրքեր, որոնք իրենք կասեն։
Ու թեման փակեք դրանով, եթե իսկապես ադրբեջանցիներն իրենց դիրքերը չեն կահավորել ու չեն ամրացրել։
Թե բա «լկտի սուտ է ու պետական գաղտնիք»...»։
Հարակից հրապարակումներ`
- Անզեն աչքով էլ նկատելի են ադրբեջանական գործողությունները, ի՞նչն է և ինչո՞ւ է հերքում ՊՆ-ն․ Թագուհի Թովմասյան
- Այս պահին զերծ կմնամ պատասխանել այդ հարցին. ՊՆ փոխնախարարը՝ Գեղարքունիքի սահմանային հատվածում լարվածության մասին
- ՄԻՊ-ը հրապարակել է փաստերով վերլուծություն Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ Ադրբեջանի անօրինական ամրացման աշխատանքնի վերաբերյալ
- Թեման համարում եմ փակված․ Արման Թաթոյանն արձագանքել է ՊՆ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում