Թակարդ տեսախցիկները նոր կադրեր են որսացել Նովա հովազից
Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թակարդ տեսախցիկները նոր կադրեր են ֆիքսել Նովա հովազից Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում։
Ինչպես հաղորդում են FPWC-ից, հովազի վերադարձը CWR վկայում է Ապաստարանի ապահով և կերով հարուստ տարածք լինելու մասին և վերջինս մշտական բնակություն է հաստատել այնտեղ։
«Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում։
Կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիմնադրամից նաև հիշեցնում են, որ Նովա անունով հովազն առաջին անգամ նկարահանվել է CWR տարածքում դեռևս 2020թ․-ի աշնանը։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի գործունեության շարունակման մեջ անգնահատելի է նաև մեր գործընկերների աջակցությունը, որոնք են «World Land Trust», «Վիվա-ՄՏՍ», «ARTIS Amsterdam Royal Zoo», «IUCN NL» կազմակերպությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան