ՊՆ. Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ չորս զինծառայող
Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։Նման հաղորդագրություն է տարածել պաշտպանության նախարարությունը։
«Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»,- հայտնում են նախարարությունից։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում միջադեպի վերաբերյալ հարցերին ի պատասխան փոխնախարար Արման Սարգսյանը հայտնել էր, թե անտեղյակ է։
Հարակից հրապարակումներ`
- Անզեն աչքով էլ նկատելի են ադրբեջանական գործողությունները, ի՞նչն է և ինչո՞ւ է հերքում ՊՆ-ն․ Թագուհի Թովմասյան
- Այս պահին զերծ կմնամ պատասխանել այդ հարցին. ՊՆ փոխնախարարը՝ Գեղարքունիքի սահմանային հատվածում լարվածության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան