Պենտագոնի պատվիրակությունը Թուրքիայում խորհրդակցություններ է անցկացրել F-35-երի ծրագրի շուրջ
Պենտագոնի և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկել են ամերիկյան F-35 կործանիչների ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, որից Անկարան դուրս է մնացել ռուսական ռ«S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետևանքով։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Քննարկում-հանդիպումը կայացել է Անկարայում: Թուրքական լրատվամիջոցներն առայժմ մանրամասներ չեն հաղորդում կայացած հանդիպումից: Ըստ թուրքական մամուլի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Գլազգոյում Ջո Բայդենի հետ կայանալիք բանակցությունների գլխավոր թեման կլինեն F-35 կործանիչների հետ կապված հարցերը: Նա նշել էր, որ թուրքական կողմն այդ ինքնաթիռների համար արդեն վճարել 1․4 մլրդ դոլար, և ամերիկյան կողմը պետք է վերադարձնի այդ գումարը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչն իր հերթին նշել էր, որ կամ Թուրքիան պետք է վերադառնա F-35-երի ծրագրին, կամ ԱՄՆ-ը պետք է վերադարձնի 1․4 մլրդ դոլարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պահանջով Թուրքիան դուրս էր մնացել F-35-երի արտադրության ծրագրից, երբ գնել էր ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը։ Բացի այդ, ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային հանձնել արդեն իսկ նրա գնած, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող 5 ինքնաթիռները, ինչպես նաև դադարեցվել էր ծրագրի շրջանակներում թուրք օդաչուների վերապատրաստումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան