Վաշինգտոնը խորացնում է համագործակցությունը Հարավարևելյան Ասիայի հետ
Նախագահ Բայդենը մասնակցել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթնաժողովին: Միացյալ Նահանգները նախատեսում է ծախսել ավելի քան 100 միլիոն դոլար Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) հետ իր ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու համար, երեքշաբթի օրը տասը անդամ պետություններից բաղկացած միության վիրտուալ գագաթնաժողովին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Բայդենի մասնակցությունը վիրտուալ գագաթնաժողովին չորս տարվա ընթացքում առաջին դեպքն էր, երբ Վաշինգտոնը ամենաբարձր մակարդակով ներկայանում է գագաթնաժողովին: Միությունն այսօր առանցքային է դարձել՝ Չինաստանին հակազդելու համար:
Ակնկալվում է, որ 102 միլիոն դոլարը կուղղվի առողջապահության, կլիմայական, տնտեսական և կրթական ծրագրերին:
Ելույթ ունենալով գագաթնաժողովին՝ Բայդենը նշել է, որ իր մասնակցությունը վկայում է դաշինքի երկրների հետ համագործակցությունը խորացնելու և տարածաշրջանային երկխոսությունը աշխուժացնելու Միացյալ Նահանգների պատրաստակամության մասին:
Բայդենը նաև «խիստ մտահոգություն» է հայտնել Մյանմարում բռնությունների կապակցությամբ և կոչ անում Մյանմարի զինվորականներին ազատ արձակել բոլոր կալանավորվածներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան