Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակ է տոնել
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ Աշխարհի առաջնությունում Դավիթ Չալոյանը գեղեցիկ հաղթանակ է տոնել և 1/8 եզրափակիչում է:
«Աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակիչում գյումրեցի մարզիկին բաժին էր հասել բավականին բարդ մրցակից՝ Ուկրաինան ներկյացնող Ցոնտե Ռոգավան, որի անձնական մարզիչը հայ է: Ուկրաինայի հավաքականում ընդգրկվելու համար իր երկրի առաջնությունում Ռոգովան պարտության էր մատնել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպինին: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց 3:2 հաշվով:
Երկրորդ ռաունդում Դավիթն էլ ավելի մեծացրեց իր առվաելությունը: Հասկանալով , որ պարտվում է երրորդ ռաունդում Ռոգավան նետվեց առաջ: Այս ռաունդը բավականին բարդ ստացվեց: Երկու բռնցքամարտիկներն էլ միյանց շատ ուժգին հարվածներ հասցրեցին: Բայց Չալոյանը շատ ավելի լավ էր դիմավորում մրցակցին և նրան բռնում էր հենց իր գրոհի վրա: Արդյունքում այս ռաունդում էլ մրցավարները առավելությունը տվեցին Չալոյանին և մեր մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: 1/8 եզրափակիչում Չալոյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Կրիստան Սալգադոյի հետ»,- նշում են ֆեդերացիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի