«Հրապարակ». Ինչով էր պայմանավորված Արագածոտնի մարզպետի հրաժարականը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի երեկվա անսպասելի հրաժարականը, մեր տեղեկություններով, պայմանավորված է ՏԻՄ ընտրություններով: Ավելի կոնկրետ՝ ՔՊ թեկնածուների հարցում կուսակցության հետ ունեցած տարաձայնություններով:
Գևորգյանը որոշել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի օրինակով ՔՊ կուսակցության «վախը բռնել»՝ հույս ունենալով, որ իրեն էլ կհամոզեն հետ վերցնել դիմումը, ինչպես եղավ Թևոնյանի դիմումի դեպքում: Սակայն, ի տարբերություն Թևոնյանի, կուսակցությունում նրանից դժգոհությունը մեծ է: Եթե Թևոնյանին հաջողվել է երբեմնի ՀՀԿ-ական համայնքապետերին «ջան ու ջիգյարով» իր ազդեցության ներքո բերել, ապա Գևորգյանը՝ ճիշտ հակառակը․ մարզը պառակտել է և դեռևս հունիսի 20-ի ընտրությունների նախօրեին համայնքապետերի հետ հարաբերությունները վատացրել, քանի որ սպառնալիքներ է տեղացել, փորձել կոտրել ու հնազանդեցնել նրանց:
Արդյունքում այսօր մարզում մարզպետը չունի լիակատար վերահսկողություն, և պետք է մեկը, ով այս իրավիճակը կփոխի: Իսկ 90-ականների պատերազմի մասնակից, փոխմարզպետ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն այդ առումով հարմար թեկնածու է, քանի որ մարզում բավականին լավ հեղինակություն ունի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին