Աննա Գրիգորյան. Գորիսի պարտությունից հետո իշխանությունը բոլոր ուժերը կենտրոնացրել է Կապանում
«Գորիսի պարտությունից հետո բոլոր ուժերը՝ հնարավոր ու անհնարին, իշխանությունները կենտրոնացրել են Կապանում, որպեսզի այլ արդյունք գրանցեն»,- այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը։
Ըստ նրա, դրանով իշխանությունը ոչ միայն ներքաղաքական խնդիր է ցանկանում լուծել, այլ պատերազմից հետո Սյունիքի բոլոր համայնքներում ուզում է տեսնել յուրայինների, խամաճիկների, ովքեր չեն ընդդիմանա հնարավոր նոր աշխարհքաղաքական զարգացումների դեպքում։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ ՔՊ ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուն, ով հավակնում է դառնալ Կապանի քաղաքապետը, ԱԺ ամբիոնից ուղիղ քարոզչություն է իրականացնում, որի իրավունքը չունի։
«ԿԸՀ-ն այս հարցով պետք է զբաղվի»,- հայտարարեց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը և ուժերը կենտրոնացրել են, որ Կապանում ռևանշի հասնեն
- Դաշինք. Առուշ Առուշանյանն ընտրել է Գորիսը
- Առուշ Առուշանյան. Այսօր շատերն են խոսում հայրենիքի ու հայրենասիրության մասին, բայց քչերն են գործում ի սեր և ի շահ հայրենիքի
- Գևորգ Փարսյանը Կապանի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է «Շանթ դաշինք»-ի ցուցակով
- Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է. Գևորգ Փարսյան
- Գորիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու. Պատվով ենք պարտվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան