Բայդենը Վատիկանում կայացած հանդիպմանը ներկայացել է որպես «Ջիլի ամուսին»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վատիկան կատարած այցի ժամանակ իրեն դիմավորողներին ներկայացել է որպես «Ջիլի ամուսին»: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Բայդենն իր կնոջ՝ Ջիլի հետ ժամանել է Վատիկան՝ հանդիպելու Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Բայդենին դիմավորել է Պապի ներկայացուցիչներից մեկը՝ Լեոնարդո Սապիենցան և այլ աշխատակիցներ:
«Ես Ջիլի ամուսինն եմ»,- ասել է Բայդենը վերջիններիս ողջունելով:
Սա Բայդենի առաջին այցն է Վատիկան ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, սակայն արդեն 4-րդ հանդիպումը Ֆրանցիսկոս պապի հետ: