Եթե հերոս նվիրյալ տղաները ողջ մնային…
«Ազգայինը ոչնչացնելու ծրագիր է եղել, կոչեր էին արվում, որ գնացեք պատերազմի։ Երբեք այդպես պատերազմի չեն տանում ու այդպես պատերազմ չեն գնում։ Նրանք այդ կոչերն անելով ազգի մեջից զտում էին հայրենասերին, նվիրյալին, այլ ոչ թե զոռով կտանեն ստիպված կկռվի։ Նիկոլ Փաշինյանի համար հայրենասերն, իրոք ամենավտանգավոր տեսակն է»,-այսպիսի մեկնաբանությամբ հանդես եկավ, ինչպես ինքը ներկայացավ, արցախյան վերջին երկու պատերազմների մասնակից Մանվել Մանուկյանը՝ «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովում։
Մանվել Մանուկյանի խոսքերով, այն հրամանատարները, որոնք կյանքի ու մահու կռիվ են տվել 44-օր՝ թիկունքից աջակցություն չեն ստացել, հայտարարելով, թե սա դավադրություն, դավաճանություն էր։
«Շուշիի մարտերում ինչո՞ւ այդքան տղա սպանեցին։ Երբ որ այդ հերոս, նվիրյալ տղերքը ողջ մնային, այսօր այդ տղերքի ձեռքից չէին պրծնելու, նրանք կանգ չէին առնելու։ Նրանք մի մասին դարձրին հաշմանդամներ, մի մասին սպանեցին, որ այդ նվիրյալները հանկարծ չփորձեն մեծ-մեծ կանգնեն խոսեն, իրենց համար դա մեծ-մեծ խոսել է, որ չասեն դուք եք ասում հող չենք տալիս, նրանք դրա համար թողեցին, որ ջարդվեն, ամեն ինչ թողեցին այդ տղերքի ուսերին, ջարդեցին այդ տղերքին, որ այսօր այդ տղերքի հարազատները գնային, չոքեին եռաբլուրներում, իրենց դարդերով լինեն, իրենք էլ ինչ ուզեն անեն»,-ասաց Մանուկյանը։
Ի արձագանքումն՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ կարևոր դիտարկում էր, որ տեղի էր ունենում զտում։
«Անգամ մեր պետության ու ժողովրդի համար կործանարար այդ պահին իրենք փորձում էին թիրախավորել թե այն մարդկանց, ովքեր իսկապես հայրենասեր ու նվիրյալ են։ Սա լավ արձանագրում էր»,-ասաց քաղաքագետը։
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով