Լավրովը կմասնակցի Հռոմում կայանալիք G20 գագաթնաժողովին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 30-31-ը Հռոմում կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, որը կկայանա դեմառդեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Ria-ն։
«Մեծ քսանյակի գագաթնաժողովին անձամբ կմասնակցի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, մասնավորապես, չինացի գործընկերոջ հետ: Ներկայումս մշակվում են այլ հանդիպումներ՝ հաշվի առնելով ժամանակացույցը»,- ասել է Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով