Կոռնիձորի բնակչին պատկանող 106 գլուխ ոչխարները վերադարձվել են
Հոկտեմբերի 29-ին Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ Դավթյանի և ռուսական սահմանապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից ետ են հանձնվել հոկտեմբերի 22-ին գողացված Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները: Այս մասին տեղեկացնում է Տեղի համայնքապետարանը։
Համայնքապետարանից նշել են նաև, որ վերջերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից լրատվամիջոցներով տարածված լուրերն այն մասին, որ ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել, ապատեղեկատվություն է:
«Հորդորում ենք բոլորին չխեղաթյուրել որևիցէ տեղեկատվություն, սպասել Տեղի համայնքապետարանի պաշտոնական հաղորդագրություններին, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ:
Տեղ համայնքի ղեկավարը մշտապես կանգնած է իր ժողովրդի կողքին և մտահոգ է նրանց բոլոր խնդիրներով»,- ասվում է համայնքապետարանի հաղորդագրությունում։