Հնդկաստանը Չինաստանի հետ սահմանին տեղակայում է ԱՄՆ-ից ձեռք բերած նորագույն զինտեխնիկան
Հնդկաստանը Չինաստանի հետ սահմանի հյուսիս-արևելքում տեղակայել է վերջերս ձեռք բերված ամերիկյան սպառազինության համակարգերը, ներառյալ ուղղաթիռներ և հրետանի: ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է «The Economic Times»-ը։
Պարբերականի տվյալներով՝ զենքի տեղակայումը տեղի է ունենում Բութանին ու Տիբեթին հարող Տավանգ սարահարթում։ Այս տարածքում են տեղակայվում ամերիկյան արտադրության Chinook ուղղաթիռները, գերթեթև նորագույն M-777 155 միլիմետրանոց հաուբիցները։ Բացի այդ, այդ տարածքում տեղակայված հնդկական զորքերը ստացել են ամերիկյան արտադրության SIG Sauer 716 նորագույն ինքնաձիգերը։
«Լեռնային հարվածային կորպուսը ամբողջությամբ գործարկված է: Բոլոր ստորաբաժանումները, ներառյալ մարտական և աջակցողները, լիովին պատրաստված և հագեցած են»,-թերթը մեջբերել է Հնդկաստանի զինված ուժերի Արևելյան շտաբի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մանոյ Պանդեին:
Անցյալ դարի կեսերից Հնդկաստանը և Չինաստանը վիճում են Քաշմիրի հյուսիսում սահմանամերձ շրջանի, ինչպես նաև Արունաչալ Պրադեշ նահանգի հյուսիսարևելյան նահանգի սահմանին մոտ 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքի պատկանելիության շուրջ։ 1962 թվականի աշնանը այս վեճը հանգեցրեց Հնդկաստանի և ՉԺՀ-ի միջև սահմանային պատերազմի: