Ախալքալաքի քաղաքապետ է նշանակվել Մելքոն Մակարյանը
Հոկտեմբերի 29-ին, քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցներին ներկայացվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի նորընտիր քաղաքապետ Մելքոն Մակարյանը, հայտնում է Jnews-ը։
Ներկայացմանը ներկա էր Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։Մելքոն Մակարյանին ներկայացրել է Ախալքալաքի թիվ 40 ՇԸՀ նախագահ Հասմիկ Մառանգոզյանը։
Շրջանի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին իր ելույթում մասնավորապես ասել է.
«Շնորհավորում եմ Մելքոնին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ, Սամցխե-Ջավախքը միակ շրջանն է, որտեղ երկրորդ փուլ չի անցկացվում, շնորհակալություն նման արդյունքի և աշխատանքի համար, սա ձեր աշխատանքի արդյունքն է, մեր խումբը շարունակելու է աշխատել երկրի զարգացման ուղղությամբ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա