ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» ամսագրում` անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական` 2021 թ. համարը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին և ներկայացնում է Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մարտահրավերները:
Ամսագրի ամենամյա թողարկումներն անդրադառնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարբեր դրսևորումներին: 2021 թ. թողարկմանը կարելի է ծանոթանալ հետևյալ այստեղ։
Ամսագրում ընդարձակ անդրադարձ կա հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը՝ մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի խոսքը և Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարանի կողմից ներկայացված թեմաներին, որոնք վերաբերում են ասեղնագործուհիներ Անահիտ և Անժելա Աբգարյանների ասեղնագործությանը և «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրին, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված «Լճերը, Նոյի ավանդազրույցը, Հայոց լեռները» ծրագրի շրջանակում պատրաստված 3 անիմացիոն ֆիլմերին:
Տեղեկանք: Հայաստանը Սոֆիայի կենտրոնին անդամակցում է 2013 թվականից և աշխույժ մասնակցություն ու ներդրում ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կենտրոնի հետ տարվող աշխատանքներում, որոնք ուղղված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը, տարածմանը, միջմշակութային երկխոսությանն ու միջազգային հանրահռչակմանը։
Այդ շրջանակում Հայաստանի շնորհալի փոքրիկ նկարիչները մասնակցել են նկարչական մրցույթի, երիտասարդ լուսանկարիչների աշխատանքները ցուցադրվել են Սոֆիայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսներին, ոլորտի մասնագետները պարբերաբար մասնակցել են ժառանգությանը նվիրված խորհրդաժողովներին, քննարկումներին, վերապատրաստումներին, ինչպես նաև «Կենսունակ ժառանգություն» ամսագրի ամենամյա հրատարակությունների աշխատանքներին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան