Ուկրաինացի հրամանատար. Բայրաքթարը պատրաստ է մարտական օգտագործման
Թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչուները գտնվում են Ուկրաինայի Զինված ուժերի հերթապահության մեջ և մշտապես պատրաստ են մարտական օգտագործման համար։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը՝ BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։
«Դրանք այս տարվա գարնանից մարտական հերթապահության մեջ են, նրանք հետախուզություն և վարժանքներ են անցկացրել - ասել է Նաևը։
Նաևի խոսքով՝ ուկրաինական «Բայրաքթարը» մարտ ամսից հերթապահում է ավելի քան վեց ամիս, և այս ընթացքում «հետախուզության համար իրենց արդյունավետությունն են ցույց տվել և գործնական տեղեկատվություն են տրամադրել հակառակորդի մասին»։
«Նրանք պարեկում են ոչ միայն Դոնբասում, այլև Ուկրաինայի հարավում ու հյուսիսում: Նրանք թռել են ապրիլին, ինչպես նաև այն ժամանակ, երբ անցկացվել են [ռուս-բելառուսական] «Արևմուտք-2021» զորավարժությունները։ Այնտեղ, որտեղ աճում է ռազմական սպառնալիքը, Ուկրաինայի զինված ուժերը կիրառում են սպառազինության իրենց ողջ տեսականին, այդ թվում՝ Բայրաքթարը»»,- ասել է Նաևը։
Նա հաստատել է, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում օգտագործել է «Բայրաքթար» անօդաչու սարքերը։
Ինչպես հայտնում է BBC-ն, այս պահին ուկրաինական բանակն ունի 12 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ռուսաստանը ստուգում է Դոնբասում Կիևի կողմից թուրքական ԱԹՍ կիրառելու մասին տեղեկատվությունը
- Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել Կիևի մոտակայքում կառուցվող Բայրաքթարի կենտրոնի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան