Սաակաշվիլին հրաժարվել է դեղեր ընդունել և անալիզներ հանձնել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով գրեթե մեկ ամիս հացադուլ է անում Ռուսթավի քաղաքի բանտում, հրաժարվել է համագործակցել Առողջապահության նախարարության ստեղծած բժիշկների խորհրդի հետ և որոշել է այլևս անալիզներ չհանձնել։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Վերջին օրերին Սաակաշվիլին մի քանի անգամ փոխել է իր որոշումը՝ ստանալ տեղական բժշկական օգնություն և բուժում, թե՞ ոչ։ Նախկին նախագահը բանտում հացադուլի մեջ է արդեն շուրջ 29 օր։
Վերջերս նա հայտարարել է, որ հրաժարվում է տեղի բժիշկների օգնությունից՝ ի նշան բողոքի այն բանից հետո, երբ բանտի ղեկավարությունը խստացրել է փաստաբանների հետ իր հանդիպման կանոնները։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին հրաժարվել է հացադուլի հետ կապված բուժումից
- Սաակաշվիլին ցանկանում են ստիպողաբար կերակրել
- Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ հերթական «Վարդերի հեղափոխություն» կազմակերպելու երազանքով. Դենիել Ֆրիդ
- Սաակաշվիլիի այս դիմակահանդեսն ու թատրոնը կավարտվի հոկտեմբերի 30-ին. Իրակլի Ղարիբաշվիլի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան