ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասաց՝ լիարժեք տեղեկություն չունի հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին. Սեյրան Օհանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը երեկ հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ բացի երեկվա հանդիպումից, առանձին հանդիպումներ մինչև դա էլ եղել են: Նա հայտնեց, որ դեսպանի հետ քննարկել են իրադրությունը, ներկայացրել իրենց խմբակցության տեսակետները ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին։
«Իհարկե, քննարկել ենք նաև այն իրադրությունը, որ ստեղծվել է Հայաստանի շուրջ, կարևորել ենք հայ-ռուսական համագործակցությունը որպես ռազմավարական գործընկերություն: Խոսել ենք միացյալ զորախմբի, սահմանապահ գործունեության մասին: Կարծում եմ՝ որոշակի փակ խնդիրներ կան, որոնց մասին այսօր չէի ուզի խոսել», - ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Հարցին՝ հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին հարցն արդյոք քննարկվել հանդիպման ժամանակ, Ս. Օհանյանը պատասխանեց, որ իրենց կողմից հարցապնդում եղել է, դեսպանը, որքան տիրապետել է իրավիճակին, ասել է՝ լիարժեք, մինչև վերջ տեղեկություն չունի այդ մասին։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը՝ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
- Պուտինը, Փաշինյանը և Ալիևը հնարավոր է հանդիպեն նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին