Եթե ուզում ես պատերազմում պարտվես, պետք է բանակդ կազմաքանդես հետո էլ՝ ԱԳն-ն. Սուրեն Սարգսյան
«Եթե ուզում ես պատերազմում պարտվես, պետք է բանակդ կազմաքանդես հետո էլ՝ ԱԳն-ն, քանի որ պատերազմը ռազմական գործողություն և դիվանագիտության պայքար է, ինչը և կատարվեց Հայաստանում»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ժամանակ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը և հավելեց, որ այդ գործընթացը դեռ չի ավարտվում:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նկատելի էր, որ Ադրբեջանը նախապատրատվում էր ռազմական գործողությունների՝ Սարգսյանն արձանագրեց, որ պատերազմից մի քանի ամիս առաջ իր ղեկավարած հետազոտական կենտրոնը նկատել էր՝ Բաքուն սկսել էր ակտիվորեն ԱՄՆ-ից ներմուծել ԱԹՍ-ների գործի դրման մեխանիզմներ և այդ տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՊՆ-ն, բայց չգիտեն այն տեղ հասավ, թե ոչ:
Բանախոսը հայտնեց, որ այդ շրջանում ադրբեջանցիները շատ ակտիվ ներմուծում էին սատելիտներ, նավիգացիոն համակարգեր և օդանավերի պահեստամասեր, որի շրջանառությունը նախորդ տարիների համեմատ աճում էր 50-60%-ով:
Հաստատելով, որ նախապատերազմյայն շրջանում արձանագրվում էր Ադրբեջանի ակտիվությունը՝ քաղաքագետը պնդեց, որ վերջիններս պատերացմը սկսելու համար հաշվարկել էին նաև ԱՄՆ-ի՝ ընտրություններով և համավարակով զբաղված լինելու հանգամանքը:
Սուրեն Սարգսյանը հիշեցրեց՝ պատերազմից առաջ ԱՄՆ-ի դեսպանատունն առաջինն էր հայտարարությամբ իր քաղաքացիներին հորդորել չգտնվել Ադրբեջանի հետ սահմանային գծում:
Նկատելով, որ ներկայում չկա ԱՄՆ-Հայաստան բաձրաստիճան պաշտոնայների հանդիպումներ, Սարգսյանը բացատրեց, որ այն խոսում է հարաբերություններում օրակարգի բացակայության մասին:
Ըստ Սարգսյանի՝ ԱՄՆ-ը Արցախի հարցում ակտիվ ներգրավվածություն ունեցել է մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դառնալը, Սումգաիթյան դեպքերից հետո:
Նրա խոսքով՝ դրա պատճառը հայ-թուրքական հարաբերությունների կարևորությունն էր ԱՄՆ-ի համար, քանի որ պատկերացնում էր՝ իր ազդեցությունն Անդրկովկաս կտարածի թուրք-հայկական դարպասներով, և այդ հարաբերությունների կարգավորմամբ կունենար ռուսական գործոնի թուլացում, բայց հասկացավ, որ այն անհնար է:
«Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են, նաև կարգավորվում են Ադրբեջանի հետ խնդիրները, ապա լեգիտիմ հարց է առաջանում, թե ինչ է անում Հայաստանում ռուսական ռազմաբազան»,- ասաց քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան