Վրաստանում ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան ինքնաձիգ կարտադրվի
Վրաստանում սկսվում է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան ավտոմատ զենքերի արտադրությունը։ GI-4 ինքնաձիգները կարտադրվեն «Դելտա» բազայում բացված վրաց-իսրայելական Delta CAA արտադրամասում, որի բացմանը հոկտեմբերի 28-ին ներկա են եղել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։ Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
«Սա հերթական ձեռքբերումն է, խոստումը, որ տվել եմ մոտ մեկ տարի առաջ։ Մենք այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ էինք տանում, արդեն տեսնում եք հրազենային զենքերի արտադրության համատեղ ձեռնարկությունը։ Այստեղ կունենանք ամենաբարձր մակարդակի ամերիկյան հաստոցներ, սա նորագույն տեխնոլոգիա է։ Բոլոր դետալները կարտադրվեն տեղում, աշխատակիցներն արդեն հատուկ վերապատրաստում են անցել»,- նշել է վարչապետը։
ՊՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ մոտ ապագայում կողմերը կընդլայնեն արտադրանքի ծավալները՝ նպատակ ունենալով հետագայում արտահանել այն։
Գործարանում արտադրված GI-4 (5.56) ինքնաձիգները կտրամադրվեն Վրաստանի զինված ուժերին՝ զորամասերն ապահովելու ժամանակակից սպառազինությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա