Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել ծանոթանալ պատերազմի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող նյութերին
«44-օրյա պատերազմի արհավիրքի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով չի ստեղծվել մինչ օրս, որովհետև ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, իշխանական խմբակցության դիրքավորումից ելնելով, ունի մեկ վճռական ելակետ՝ Արթուր Ղազինյանին չընտրելը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Ըստ նրա, սրանք այնպիսի հարցեր են, որևէ մեկի համար կարևորություն չեն կարող ունենալ:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ ակնհայտ է, որ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ունի որոշակի կաշկանդավածություն, որովհետև մեկ տարի առաջ այս ժամանակահատվածում վերջինս նույնպես «Հաղթելու ենք» թեզի ջատագովներից էր։
«Պարզ է չէ՞, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմամբ 44-օրյա պատերազմի արհավիրքն անցել է նշված անձի անմիջական մասնակցությամբ, դրա համար էլ խուսափում են քննիչ հանձնաժողովի ձևավորումից, խոստանում են, որ պետք է ստեղծեն քննիչ հանձնաժողով ու մինչև օրս ստեղծված չէ, խուսափում են ցանկացած նորմալ քննարկումից այդ նույն մշտական հանձնաժողովում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, թե իրեն թույլ չեն տվել ծանոթանալ ղարաբաղյան երրորդ պատերազմի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող նյութերին:
«Պատգամավորները պետք է գաղտնիության համապատասխան թույլատվություն ունենան, բայց յուրաքնարյուր պատգամավոր, ելնելով իր գործառույթային պարտականությունների կատարման ընթացքից, պետք է ունենա այդ թույլտվությունը:
Առաջիններից մեկը ես եմ ներկայացրել այդ փաստաթղերը, որ թույլտվություն տան, այդ թույլտվությունն ինչ-ինչ պատճառներով ինձ չեն տվել, այնինչ, ես կարծում եմ, որ այդ թույլտվությունից ավելի բարձր տեղեկությունների եմ տիրապետում, որը, ես, իմ խղճի ու մտքի հետ համակերպված լինելով, պահպանում եմ», - ասաց նա։
Ս. Օհանյան կարծիքով, այսօրվա իշխանությունների գործունեությունն այդ ուղղությամբ ճիշտ չէ. «Ոչ միայն ինձ, բոլոր պատագամավորներին իրենք պարտավոր են ԱԱԾ կողմից թույլտավություն տալ, որպեսզի պատգամավորը տիրապետի այն բոլոր երևույթների գաղտնիության, ինչ իր պարտականությունների մեջ է մտնում, նաև հատկապես որպես խոհրդարանական վերահսկողական գործառույթ իրականացնելու առումով»:
Արամ Վարդևանյանի գնահատմամ, սա հերթական աբսուրդի շքերթի դեպքերից է:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն 9-րդ անգամ մերժեց Արթուր Ղազինյանին
- ՔՊ-ն 8-րդ անգամ մերժեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան