Գիտնականները զգուշացրել են մոտեցող անտանելի շոգերի մասին
Գիտնականները զգուշացրել են, որ գլոբալ տաքացումը շուտով անտանելի կդարձնի կյանքը Երկրի վրա: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Phys.org-ը:
Փորձագետների խոսքով, ԱՄՆ-ի Մահվան հովտից մինչև Մերձավոր Արևելք և Հնդկաստանից մինչև Սահարա մարդիկ արդեն չափազանց անհարմար ջերմաստիճանի պայմաններում են ապրում, և եթե միջոցներ չձեռնարկվեն, իրավիճակը կվատթարանա մոլորակի այլ մասերում։
Կլիմայի փորձագետ Զիկ Հաուսֆազերը հայտարարել է, որ տաքացումը կհանգեցնի նրան, որ ծայրահեղ իրադարձությունների ավելի հաճախակի կլինեն: Այսպիսով, Կալիֆոռնիայի Մահվան հովտում այս ամառ ջերմաստիճանը հասել էր 54,4 աստիճանի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Երկրի վրա երբևէ գրանցված ժամանակակից գործիքների կողմից: Հոդվածի համաձայն, ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչությունը (NOAA) հայտնել է, որ 2021 թվականի հուլիսը եղել է դիտարկումների ընթացքում գրանցված ամենաշոգ ժամանակահատվածը:
Գիտնականները նշել են, որ ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի ինտենսիվ երաշտի, անտառային հրդեհների, փոթորիկների և ջրհեղեղների։ Ջերմային ալիքների աճը վնասակար ազդեցություն է ունենում գյուղատնտեսության վրա և հղի է մարդկանց համար մահացու վտանգներով։
Փորձագետները եզրակացրել են, որ ջերմաստիճանի երկու աստիճանով բարձրացման պատճառով հինգ տարին մեկ երկրագնդի բնակչության կեսը տուժելու է նման երևույթներից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան