«Ժողովուրդ». Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի ունենալո՞ւ է, թե՞ ոչ. Հայաստանում բացառում են, իսկ ռուս վերլուծաբանները պնդում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած դեռ հստակություն չկա, սակայն նոյեմբերի սկզբին հնարավոր Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման թեման շարունակում է մնալ վերջին օրերին Հայաստանում քննարկվող ամենաթեժն ու քննարկվողը: Խորհրդարանում այս հարցի շուրջ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց. «Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի»:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ զրուցել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ, որը նկատեց, որ նման հանդիպման կարիքը հասունացել է՝ ընդգծելով, թե նախապատրաստական փուլում նման հանդիպումները բնական են: «Պարզ է, որ հանդիպում պետք է տեղի ունենա, այդպիսին նախապատրաստվում է, սակայն կարծում եմ՝ օրակարգն այնքան էլ հստակ չէ: Ամենայն հավանականությամբ, կան ինչ-որ մշակումն եր, պատկերացումներ »,- նշեց Տարասովը:
Վերջինիս խոսքով՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ կողմերի միջև իրավիճակը բավականին բարդ է, քանի որ դրական նախադրյալներ գործընթացի համար չկան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: