Ինչո՞ւ ենք ասում «Սրբալույս» կամ «կանաչ Մյուռոն»
Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Միջեկեղեցական-Աստվածաբանական, «Էջմիածին» պաշտոնական ամսագրի և «Մատենագիրք հայոց» մատենաշարի խմբագրական խորհուրդների անդամ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է, թե ինչու են ասում Սրբալույս կամ կանաչ Մյուռոն:
«Մյուռոնի մասին խոսելիս հաճախ գործածում ենք «Սրբալույս» մակդիրը, որն առաջին անգամ հայ մատենագրության մեջ կիրառել է Ս. Գրիգոր Նարեկացին իր անմահ «Աղոթամատյանի» 93-րդ գլխի խորագրում. «Մեկնողական աղոթք Մյուռոնի` Սրբալույս Յուղի մասին»: Նարեկի այս գլուխն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնի հոգևոր խորհրդի բացատրությանը: «Սրբալույս Մյուռոն» ասելով` նկատի ունենք, որ այդ Յուղից բխած լույսը սուրբ է, հոգևոր և պայծառ, որը լուսավորում է ամեն քրիստոնյայի:
Ժողովուրդը Ս. Յուղը նաև կոչում է «կանաչ Մյուռոն»: Կանաչը մշտադալարության և թարմության խորհուրդն ունի: Ինչքան թարմ է Մյուռոնը մեր ճակատին, այնքան մենք ավելի մաքուր և Ս. Հոգու շնորհներով զարդարված ենք: Բացի այս հոգևոր իմաստից, նկատի պետք է ունենալ, որ Մյուռոնի գլխավոր նյութերից ձիթայուղը կանաչավուն է, և այն տարիների ընթացքում գունափոխվում է և դառնում ավելի կանաչ»։
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով