Հագուստի արտադրող «Putin Team»-ը իր առաջին խանութն է բացելու Շերեմետևոյում
Ռուսական Shishkin ընկերությունների խումբը, որը հագուստ է արտադրում է Putin Team անվան ներքո, իր առաջին խանութը կբացի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Մոսկովյան օդանավակայանի հետ պայմանագիրն արդեն ստորագրվել է, տաղավարի կառուցումը ևս մեկնարկել է: «Putin Team Russia ապրանքանիշի առաջին խանութը նոյեմբերի վերջին կդիմավորի В տերմինալից մեկնորղ չվերթների ուղևորներին»,- ասվում է արտադրողի հաղորդագրության մեջ:
Առաջին առցանց խանութները բացելու մտադրության մասին գործակալությանը տված հարցազրույցում ապրիլին հայտնել էր ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դմիտրի Շիշկինը:
Նշվում է, որ ապրանքանիշի ստեղծման գաղափարից մինչև իրագործման փուլը վերահսկվել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից: