ՀՀ դեսպանն ու Իրանի քաղաքաշինության նախարարը քննարկել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհին առնչվող հարցեր
Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է նշյալ ծրագրերի իրականացումը։
Հայտնելով, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, և ընդգծելով 2022թ-ից Հայաստանում մեկնարկվող ճանապարհաշինարարական մեծ ծրագրի մասին` դեսպան Թումանյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը այդ ծրագրին։
Հանդիպման վերջում նախարար Ղասեմին, փոխանցելով իրանական կողմի համագործակցության պատրաստակամության մասին, շնորհակալություն է հայտնել դեսպան Թումանյանին կատարած աշխատանքի համար` հույս հայտնելով, որ ապագայում ևս կշարունակվի հայ-իրանական համագործակցությունը և կյանքի կկոչվեն նոր ծրագրեր։
Հիշեցնենք, որ Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից ու Իրանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան