Բրեդ Փիթը հերթական դատավարության ժամանակ պարտվել է Ջոլիին
Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը մերժել է Բրեդ Փիթի դիմումը՝ կապված Անջելինա Ջոլիի հետ ապահարզանի գործը քննող դատավորի հեռացման հետ:
Ինչպես փոխանցում է The Independent-ը, դատարանը մերժել է քննել դերասանի դիմումը, որով պահանջում էր չեղարկել Լոս Անջելեսի բարձր ատյանի դատարանի որոշումը դատավոր Ջոն Օդերքըրքին գործի հետագա վարումից հեռացնելու մասին:
Նշվում է, որ հեռացված դատավորն ավելի շատ ժամանակ էր տրամադրել Փիթին երեխաների հետ անցկացնելու համար: Դատավորի հեռացումից հետո նրա որոշումը ևս չեղարկվել է:Այս մասին գրում է «people.com»-ը։
Սեպտեմբերին Փիթի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել զույգի երեխաների խնամակալության մասին գործը վերանայելու համար: Սակայն Փիթը պարտվել է հերթական դատավարության ժամանակ. դատարանը մերժել է երեխաների նկատմամբ խնամակալության մասին գործի հետ կապված դիմումը:
Հիշեցնենք, որ հոլիվուդյան զույգը ամուսնալուծության դիմում է ներկայացրել, և 2018 թվականի նոյեմբերից Ջոլին երեխաների միանձնյա խնամակալն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին