ԵՄ 12 երկրներ քննադատում են Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացված տարածքներում բնակավայրերի էքսպանսիան
Եվրամիության 12 երկրներից բաղկացած խումբը Իսրայելին կոչ է արել չեղարկել իր պլանները՝ Հորդանան գետի Արևմտյան ափում 3000 նոր բնակավայրերի կառուցման համար։ Այս մասին գրում է EU Observer-ը։
«Մենք երկու կողմերին կոչ ենք անում հիմնվել վերջին ամիսներին ձեռնարկված քայլերի վրա՝ բարելավելու համագործակցությունը և լարվածությունը նվազեցնելու համար»,- ասվում է Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ԱԳ նախարարները վերահաստատում են իրենց վճռական հակադրությունը՝ Պաղեստինի օկուպացված տարածքներում բնակավայրերի ընդլայնման քաղաքականությանը, որը խախտում է միջազգային իրավունքը և խաթարում է երկու պետությունների լուծմանն ուղղված ջանքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները