Տիգրան Աբրահամյան. Ծանր հետևանքների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն
«Հանրության համար հետաքրքություն ու մտահոգություն առաջացնող դելիմիտացիայի գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է մնալ օդում կախված, առաջնագծում ստեղծված իրավիճակը, իրականացվող աշխատանքների մասով շարունակում է թաքցվել հասարակությունից»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նման արձանագրումներ կատարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգան Աբրահամյանը, որի համար հիմք են հանդիսացել ԱԺ-ում սահմանների վիճակի վերաբերյալ դռնփակ քննարկումն ու ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչների հնչեցրած պատասխանները։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իշխանությունը սահմանների վիճակի վերաբերյալ համաձայնեց դռնփակ քննարկում անցկացնել, քանի որ ուներ մտահոգություն, որ լրատվամիջոցները, հանրությունը կարձանագրեին այն իրական վիճակը, որը ներկայացնում են ԶՈւ ԳՇ ներկայացուցիչները։
Դռնփակ նիստին մասնակացած քաղաքական գործչի խոսքով, Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ԱԺ գործուղված մարդիկ կոմպետետ չէին ներկայացնելու իրավիճակի հետ կապված մտահոգությունների պատասխանները, իսկ որ հարցերում լիազորված էին, ամբողջական տեղեկատվություն չեն ներկայացրել։
Անդրադառնալով պատերազմի մեկնարկի մասին Փաշինյանի հնչեցրած պատասխաններին, Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ հանրության, փորձագիտական շրջանակների, զինված ուժերի, գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի համար տեսանելի գործոններից բացի, որոնք ակնհայտորեն ցույց էին տալիս, որ պատերազմն անխուսափելի էր, եղել է նաև վստահություն առաջացնող ռադիոկլանում։
«Սա եղել է պատերազմից երկու օր առաջ։ Եվ այս գործոնների առկայության պայմաններում ռազմաքաղաքական ղեկավարությունն իրավիճակին համապատասխան քայլեր չի իրականացրել, ինչով հենց այդ փուլում հիմք է դրվել պատերազմում մեր պարտության համար։ Սա ցույց է տալիս նաև, որ միջոցառումների այն շարքը, որ նախատեսված է նման իրավիճակների համար, փաստացի չեն աշխատել, մեխանիզմները գործի չեն դրվել, ինչի հետևանքով զինված ուժերը փաստացի չեն պատրաստվել Ադրբեջանի հարձակմանը»,-ասաց անվտանգային հարցերով փորձագետ գործիչը։
Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ընդդիմադիր գործիչների յուրաքանչյուր լուրջ հարցադրման Նիկոլ Փաշինյանը տալիս է պոպուլիստական պատասխան, ծաղրում է, կրկնում ծեծված մեղադրանքները, ուստի չե՞ն պատրաստվում փոխել իրենց մարտավարությունը, Տիգրան Աբրահամյանն ընդգծեց.
«Իմ հարցադրումները Նիկոլ Փաշինյանին ունեն կոնկրետ նպատակներ։ Դա նրա հետ պոպուլիզմի առումով մրցավազքի մեջ մտնելը չէ, ծաղրի ժանի մեջ մրցավաքզիք մեջ մտնելը չէ։ Սա այն հարցադրումներն են, որոնց պատասխանները եթե ոչ այսօր, ապա վաղը թույլ են տալու քրեական գործեր հարուցել ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել»։
ԱԺ պատգամավորն ընդունում է՝ Նիկոլ Փաշինյանի մեթոդներով նրա դեմ չպետք է պայքարել, միաժամանակ պետք է լինեն պատասխանատվության ենթարկվող պաշտոնյաներ, որոնք մեղավոր են այս ծանր հետևանքների համար։
«Դրա ժամանակը գալու է, թե երբ չեմ կարող ասել։ Բայց մենք հենց այսօր պետք է ստեղծենք դրա համար հիմքերը, որ ցանկացած պաշտոնյա՝ անկախ ռանգից, պատասխանատվություն կկրի»,-ասաց նա։
Հարցին, թե «Պատիվ ունեմ» խմբակցությունում քննարկե՞լ են Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման հնարավորությունը, Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հայտարարությունը. «Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար կա մեկ օրակարգ և դա կարող է լինել միայն նրա հրաժարականի շուրջ»։
Հարակից հրապարակումներ`
- Առ այսօր Ադրբեջանը շարունակում է միջազգային պատերազմական հանցագործությունները. Արծվիկ Մինասյան
- ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասաց՝ լիարժեք տեղեկություն չունի հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան