Ադրբեջանը դեսպանություն է բացում Վատիկանում
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն այսօր օրենք է ընդունել՝ Վատիկանում այդ երկրի դեսպանատան ստեղծման մասին։ Այս մասին գրում է Tass-ը։
«Սուրբ Աթոռում հիմնել Ադրբեջանի Հանրապետության դեսպանություն»,- ասված է խորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթի տեքստում։
Նշվում է, թե Բաքվի և Վատիկանի հարաբերությունները բավականին ակտիվ են. Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդները երկու անգամ այցելել են Ադրբեջան, որի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են․ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը Բաքու է այցելել 2002 թվականին, իսկ Ֆրանցիսկոսը՝ 2016 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա