ԱՀԿ ղեկավար. COVID-19 համաճարակը հեռու է ավարտվելուց
Աշխարհում COVID-19-ից վարակվածների և մահերի թիվը երկու ամսվա ընթացքում առաջին անգամ ավելացել է՝ հիշեցնելով, որ համաճարակը հեռու է ավարտվելուց։ Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսին:
ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով, «համաճարակը մեծ մասամբ չի վերանում, քանի որ [համաճարակի դեմ պայքարի համար] գործիքների անհավասար հասանելիությունը շարունակում է պահպանվել»: Իսկ այդ կարիքների համար ԱՀԿ-ին անհրաժեշտ է ավելի քան 23 միլիարդ դոլար։
Եվրամիությունը ընդգծում է պատվաստումների կարևորությունը և մեծացնում է արտադրությունը՝ չմոռանալով կիսել պատվաստանյութերը զարգացող երկրների հետ։
Այնուամենայնիվ, ամբողջ Եվրոպայում բողոքի ցույցեր են՝ թե՛ բուն պատվաստումների դեմ, թե՛ սանիտարական կտրոնների, որոնք գործնականում դարձել են բնականոն ռեժիմին վերադառնալու միակ միջոցը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն հայտարարել է մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացության ու մահացության աճի մասին
- Հրապարակվել է կորոնավիրուսի դելտա-շտամի լուսանկարը
- ԱՀԿ-ն աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի 10% նվազում է արձանագրել
- ԱՀԿ-ն հայտնել է, թե ինչն է փրկում «Դելտա» շտամով վարակվածներին մահից
- ԱՀԿ-ն՝ Pfizer և Moderna պատվաստանյութերի գների բարձրացման մասին
- ԱՀԿ-ն զբոսաշրջիկներին կոչ է արել խուսափել փակ և մարդաշատ վայրերից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին