Բենիտես. «Խամեսը կարող է մասնակցել ՊՍԺ-ի դեմ խաղին»
Կոլումբիացին, ով խաղադաշտ դուրս չի եկել օգոստոսին ստացած վնասվածքից հետո, կարող է մասնակցել ՊՍԺ-ի հետ հադիպմանը, ինչը չի կարելի ասել Քարիմ Բենզեմայի մասին. ֆրանսիացին շաունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից:
Մադրիդցիների գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը նշել է, որ կոլումբիացին միշտ ցանկալի հյուր է «Ռեալի» մեկնարկային կազմում, և որ իրենք անհամբեր սպասում են նրա վերադարձին:
«Խամեսը հասանելի է մեզ համար: Բայց դա չի նշանակում, որ նա կլինի մեկնարկային կազմում. պետք է մարզավիճակ ձեռք բերի: Կովաչիչը նույպես լավ է զգում իրեն և կարող է հայտնվել հայտացուցակում: Երբ բոլոր ֆուտբոլիստներն իմ տրամադրության տակ լինեն, ես կնշեմ մեկնարկային կազմը: Չեմ կարծում, որ Բենզեման պատրաստ կլինի մոտակա հանդիպմանը, բայց նրա ապաքինումը սարերի հետևում չէ:
ՊՍԺ-ն մեծ ակումբ է: Անկասկած, նրանք Եվրոպայի լավագույն ակումբների շարքերում են: Մենք լավ ենք գործում, բայց դեռ ավելի ենք կատարելագործվելու:
Ռոնալդուն թիմի կարորագույն ֆուտբոլիստն է: Խաղը կառուցվում է նրա շուրջ: Հույս ունեմ՝ կխաղա վաղը և ևս երկար տարիներ»,- Բենիտեսի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում