«Մուրացան»-ում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էի, զեկուցեմ բոլոր «մտահոգ մասնագետներին» թե ինչ է կատարվում մանկական Covid բաժանմունքում․
Եվ այսպես, այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։
Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են , 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19․․․»։
Նշենք, որ այսօր Բժշկական համալսարանը տարածել էր հաղորդագրություն «Մուրացան» հիվանդանոց Մուրադյանի ու Ավանեսյանի այցի մասին, սակայն նման տվյալներ ներառված չէին։ Ըստ երևույթին տվյալները չէին տարածել, որ Մուրադյանը ֆեյսբուքյան գրառում կատարեր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան