Փրկարար Հարություն Աթաջանյանի հիշատակի օրն է
Այսօր ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի վարորդ-փրկարար Հարություն Աթաջանյանի հիշատակի օրն է: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
«ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի և համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր հարգանքի տուրք է մատուցել Հարություն Աթաջանյանի շիրիմին, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել:
Նախարար Սարգսյանն իր ու համակարգի անձնակազմի անունից զորակցություն է հայտնել Աթաջանյանների ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին:
Հարությունը ԱԻՊԾ համահավաք վաշտի անձնակազմի հետ, հանրապետության տարբեր ուղղություններում, մասնակցել է հայրենիքի փրկության համար մղված թեժ մարտերին:
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Ասկերանի վերին ենթաշրջանի Սղնախ գյուղի մոտակայքում` ադրբեջանական բանակի անօդաչու թռչող սարքի հարվածից, փրկարարի իր պարտականությունը կատարելիս:
Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար Հարություն Յուրիի Աթաջանյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
Հանգչում է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում»,- ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում։