29.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2096 մարդ, մահացել է 51 հիվանդ
Հայաստանում հոկտեմբերի 28-ին կատարվել է 18 141 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2096 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1258հիվանդ, գրանցվել է մահվան 51 դեպք: Նրանցից 8-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6232 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1288 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7520 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 066 269 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 28.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2307 մարդ, մահացել է 49 հիվանդ
- 27.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2074 մարդ, մահացել է 39 հիվանդ
- 26.10.2021. Կորոնավիրուսով 59 հիվանդ է մահացել
- 25.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1184 մարդ, մահացել է 45 հիվանդ
- 23.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1962 մարդ, մահացել է 39 հիվանդ
- 22.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2146 մարդ, մահացել է 47 հիվանդ
- 21.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2603 մարդ, մահացել է 37 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան