Հասարակության մի ստվար զանգված համոզված է, որ տեղի է ունեցել դավաճանություն. Արթուր Ղազինյան
«Հասարակության մոտ մինչև վերջ չկա այն համոզմունքը, թե ինչի՞ արդյունքում և ինչի՞ հետևանքով տեղի ունեցավ այդ խայտառակ պարտությունը, ը նրա մի ստվար զանգված համոզված է, որ տեղի է ունեցել դավաճանություն»,-«Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի մեկնարկին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղացինյանը և հավելեց, որ հասարակության ավելի մեծ զանգված էլ գտնում է, որ պարտությունը եղել է անգրագիտության , դիլետանտության և ապիկարության հետևանք:
Պատգամավորը հայտնեց, որ քննարկումը կազմակերպվել է, որպեսզի հասարակությանը օգնեն հստակեցնելու Հայաստանի Հանրապետության պատմության ամենաաղետալի պատերազմի վերաբերյալ իր դիրքորոշումը:
Ղազինյանը տեղեկացրեց, որ կքննարկվի պատերազմը սկսելու աշխարհաքաղաքական, տարածաշրջանային նախադրյալները և անդրադարձ կլինի ներքաղաքական գործոններին՝ պատերազմի ժամանակ, դրանից հետո իշխանությունների վարքագծին և թե ինչ նպատակ են նրանք ձգտում, որի ուղղությամբ հետևաղականորեն քայլեր են անում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան