29.10.2021. Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել, երկու հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 28-ին կատարվել է 175 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 63-ը Ստեփանակերտ քաղաքի, 10-ը՝ Մարտակերտի, 7-ը՝ Ասկերանի, 5-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 77-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում մեկ օրում արձանագրվել է մահվան 2 դեպք: Հիվանդներից 91-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոք-սրտային անբավարարություն: 70-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր սիրտ-անոթային անբավարարություն:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16372 քաղաքացու հետազոտություն, որից 1913-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 28.10.2021. Արցախում կորոնավիրուսի 65 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
- 27.10.2021. Արցախում կորոնավիրուսի 37 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
- 26.10.2021. Արցախում կորոնավիրուսի 43 նոր դեպք է գրանցվել, երկու հիվանդ մահացել է
- 25.10.2021. Արցախում կորոնավիրուսի 42 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
- 23.10.2021. Արցախում կորոնավիրուսի 46 նոր դեպք է գրանցվել
- 22.10.2021. Արցախում կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել
- 21.10.2021. Արցախում կորոնավիրուսի 46 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները